կարևոր
2118 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-11 22:30

Ռուսաստանի նախագահն առանձնազրույց է ունեցել նախ Ադրբեջանի նախագահի, ապա Հայաստանի վարչապետի հետ

Ռուսաստանի նախագահն առանձնազրույց է ունեցել նախ Ադրբեջանի նախագահի, ապա Հայաստանի վարչապետի հետ

Եռակողմ հանդիպումից ու լրատվամիջոցների համար հայտարարությունից հետո, Ռուսաստանի նախագահն առանձնազրույցներ է ունեցել նախ Ադրբեջանի նախագահի, ապա Հայաստանի վարչապետի հետ:

Իլհամ Ալիեւը Պուտինին ասել է, թե Հայաստանը Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցություն կունենա Ռուսաստանի եւ Իրանի հետ, իսկ Ադրբեջանն էլ, ավելի քան 30 տարվա ընդմիջումից հետո, Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցություն կունենա Նախիջեւանի հետ, Նախիջեւանից էլ կմտնի թուրքական շուկա:

Ադրբեջանի նախագահը նաեւ վստահություն է հայտնել, որ Ղարաբաղի հարցով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերանայման փորձեր հայկական կողմից չեն լինի:

Նիկոլ Փաշինյանը, Պուտինի հետ առանձնազրույցի ժամանակ, նշել է, որ տնտեսական հարցերի կարգավորումը կդժվարանա, քանի դեռ լուծված չեն մարդասիրական խնդիրները: Փաշինյանը հայտարարել է նաեւ, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր ռազմավարական դաշնակիցն անվտանգության ոլորտում: