կարևոր
1215 դիտում, 9 ամիս առաջ - 2021-01-11 22:03

Ադրբեջանն ու Ռուսաստանն այս հանդիպումից ստացան այն, ինչ ուզում էին, իսկ Արցախի կարգավիճակի և գերիների փոխանակման հարցերը մնացին չլուծված․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանն ու Ռուսաստանն այս հանդիպումից ստացան այն, ինչ ուզում էին, իսկ Արցախի կարգավիճակի և գերիների փոխանակման հարցերը մնացին չլուծված․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Մոսկվայում այսօր կայացած Փաշինյան–Պուտին–Ալիևը հանդիպմանը։ 

«Ադրբեջանն ու Ռուսաստանն այս հանդիպումից ստացան այն, ինչ ուզում էին, իսկ Հայաստանի վարչապետը միայն արձանագրեց, որ իր բարձրացրած երկու խնդիրները՝ Արցախի կարգավիճակի և գերիների փոխանակման հարցը մնացին չլուծված. ենթադրում եմ, որ դրանք նույնիսկ լրջորեն չեն էլ քննարկվել։

Երեք ղեկավարների՝ Փաշինյանի, Պուտինի և Ալիևի համատեղ ասուլիսից ու դրան հաջորդած համատեղ ասուլիսից պարզ դարձավ, որ քննարկման առանցքում ռեգիոնալ տնտեսական հարաբերությունների կարգավորման հարցերն էին՝ կոմունիկացիաների բացում, ենթակառուցվածքներ և միջազգային փոխադրումներ և միայն ընդհանուր բնույթի ձևակերպումներ ռեգիոնալ անվտանգության ու դրա ապահովման մեխանիզմների մասին։

Ու այս ամենն այն պարագայում, երբ այս հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը ռազմագերիների և զոհվածների մարմինների վերադարձի հարցը որպես նախապայման էր ներկայացնում, որի ամբողջական լուծումից հետո միայն պետք է անցնեին կոմունիկացիաների բացման առարկայական քննարկումներին»,-գրել է Աբրահամյանը։