կարևոր
1153 դիտում, 9 ամիս առաջ - 2021-01-11 21:50

Հադրութի, Սղնախի եւ Ջաբրայիլի ուղղություններից այսօր հայտնաբերվել է 10 զինծառայողի եւ 1 քաղաքացիական անձի մարմին

Հադրութի, Սղնախի եւ Ջաբրայիլի ուղղություններից այսօր հայտնաբերվել է 10 զինծառայողի եւ 1 քաղաքացիական անձի մարմին

Որոնողական աշխատանքների արդյունքում հունվարի 11-ին, Հադրութի, Սղնախի եւ Ջաբրայիլի ուղղություններից հայտնաբերվել է 10 զինծառայողի եւ 1 քաղաքացիական անձի մարմին։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։

Թադեւոսյանը նշել է, որ քաղաքացիական անձի մարմինը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղից. «Տղամարդ է, հարազատները նրա մարմինը ճանաչել են»։