կարևոր
1750 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-11 21:18

Մահացել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս, դոցենտ Գևորգ Հովսեփյանը

Մահացել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս, դոցենտ Գևորգ Հովսեփյանը

Մահացել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս, դոցենտ Գևորգ Հովսեփյանը:

Այս մասին հայտնում է համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը:

«ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը ֆակուլտետի ուսանողության անունից հայտնում է իր խորը ցավակցությունը:

Պարոն Հովսեփյանի ավանդը ուսանողների կրթության և որպես հայ մարդ արժեհամակարգի ձևավորման գործընթացում անգնահատելի է: Վերջինիս՝ հայրենիքին մատուցած մեծ ավանդը և ուսանողներին ժառանգած գիտելիքներն ու գաղափարները միշտ վառ կմնան բոլորիս սրտերում ու հուշերում»,-ասվում է հաղորդագրության տեքստում:

Գևորգ Հովսեփյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 12-ին՝ ժամը 18։00-ին, Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցում: