կարևոր
1375 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-11 21:06

Վրաստանում սահմանափակումները ուժի մեջ կմնան մինչև փետրվարի 1-ը

Վրաստանում սահմանափակումները ուժի մեջ կմնան մինչև փետրվարի 1-ը

Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները ուժի մեջ կմնան մինչև փետրվարի 1-ը: Այս մասին գրում է Aliq.ge-ն։

Հիշեցնենք, ըստ կառավարության երկամսյա ծրագրի՝ հունվարի 18-ից նախատեսվում էր վերականգնել խոշոր առևտրի կենտրոնների, բաց և փակ շուկաների, մունիցիպալ և միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը, սակայն որոշումը փոխվել է:

Մինչև փետրվարի 1-ը ուժի մեջ կմնա նաև ժամը 21:00-05:00-ն սահմանված տեղաշարժի արգելքը։