912 դիտում, 2021.01.11 20:32

Արման Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ

Արման Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արման Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության
նախարարի տեղակալ»։

Արման Սարգսյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը, որին նշանակվել էր 2019թ. մարտի 19-ին եւ այդ պաշտոնից ազատվել նույն թվականի հունիսի 8-ին՝ ապրիլին Գավառ քաղաքում տեղի ունեցած սպանություններից եւ անկարգություններից հետո։ 

Ավարտելով ՆԳՆ բարձրագույն դպրոցը, նշանակվել է Երևանի Խորհրդային ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի պաշտոնին, ապա` 2001-ից 2005 թվականներին Երևան քաղաքի ներքին գործերի վարչության քրեական հետախուզության բաժնի 2-րդ բաժանմունքի օպերլիազոր։

2005-ից 2008 թվականներին՝ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ ապահովման բաժնի ավագ օպերլիազոր։

2008-ից 2012 թվականներին՝ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ ապահովման բաժնի պետի տեղակալ։

2012-ից 2014 թվականներին՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 1-ին վարչության բաժնի պետ։

2014-ից 2017 թվականներին՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ (բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների, թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի) վարչության պետ։

2017-ից 2018 թվականներին՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ:

2018 թվականի մայիսի 18-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ:

2019 թվականի սեպտեմբերի 19-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնակատար։

2020 թվականի մարտի 19-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ։

2019 թվականի սեպտեմբերի 12-ի հրամանագրով պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով։

2020 թվականի հունիսի 8-ի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից։

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հունվարի 8-ի որոշումով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։