3204 դիտում, 2021.01.11 19:23

Մեզ չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը. Փաշինյանը՝ Պուտինի ու Ալիևի հետ հանդիպումից հետո

Մեզ չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը. Փաշինյանը՝ Պուտինի ու Ալիևի հետ հանդիպումից հետո

Ցավոք, այսօր մեզ չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը: Այս մասին Պուտինի ու Ալիևի հետ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Դա ամենազգայուն, մարդասիրական հարցն է: Մենք պայմանավորվել ենք, որ այս ուղղությամբ աշխատանքները կշարունակենք»,-ասաց նա:

«Մենք կարծում ենք, որ մեր հայտարարության 8-րդ կետն ամբողջությամբ չի կատարվում, հույս ունեմ, որ հնարավորինս կարճ ժամկետներում կկարողանանք լուծել հարցը»,-հավելեց նա: