Ուշադրության կենտրոնում Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումն էր:
Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների համատեղ քննարկման օրակարգի մասին մինչ այդ տարբեր տեղեկություններ էին շրջանառվում:
Եվ ահա, հանդիպումը կայացել է: Այն տևել է 4 ժամ։
Հիմքում, ըստ սպասվածի, նոյեմբերի 9-ին լույս 10-ին ստորագրված ու մեզ համար ստորացուցիչ հայտարարություն-համաձայնագրի իրականացման ընթացքին վերաբերող հարցերն էին:
Հանդիպման մեկնարկին էլ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիեւի միջեւ ձեռքսեղմում տեղի չի ունեցել:
Թե ինչ է հայտնի այս քննարկումների ու դրանց արդյունքի մասին, իր ռեպորտաժում մեկտեղել է Մարինե Մելիքսեթյանը: