կարևոր
1063 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-11 17:30

«Կոմիտաս-150» հուշադրամը զբաղեցրել է 3-րդ տեղը «Տարվա հուշադրամը» անվանակարգում

«Կոմիտաս-150» հուշադրամը զբաղեցրել է 3-րդ տեղը «Տարվա հուշադրամը» անվանակարգում

 ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2019 թ. թողարկված արծաթե հուշադրամը՝ նվիրված աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր և երաժշտագետ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին, Ռուսաստանի Դաշնությունում անցկացված «Դրամների համաստեղություն-2020» 14-րդ միջազգային մրցույթում՝ զբաղեցնելով 3-րդ տեղը «Տարվա հուշադրամը» անվանակարգում։ Այս մասին հայտնում են ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: 

Հուշադրամի էսքիզների հեղինակներն են՝ Վարդան Վարդանյանը (դիմերես) և Էդուարդ Կուրղինյանը (դարձերես):

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

«Դրամների համաստեղություն-2020» մրցույթին մասնակցելու հայտով են դիմել 26 կազմակերպություն 17 երկրներից՝ ներկայացնելով 2019 թ․ թողարկված 159 հուշադրամ։

Հաղթող հուշադրամներն ընտրվել են միջազգային ժյուրիի քվեարկության արդյունքներով:

Մրցույթի նյութերին կարող եք ծանոթանալ www.gold10.ru կայքէջից։