կարևոր
1569 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-11 17:15

ՀՅԴ ՀԳՄ-ն ցավակագիր է հղել ազատամարտիկ Մ. Մկրտչյանի (Մարշալի) մահվան կապակցությամբ

ՀՅԴ ՀԳՄ-ն ցավակագիր է հղել ազատամարտիկ Մ. Մկրտչյանի (Մարշալի) մահվան կապակցությամբ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը գուժում է ՀՅԴ Շուշիի առանձին հրաձգային գումարտակի ազատամարտիկ Մկրտիչ Մկրտչյանի մահը և ցավակցում նրա ընտանիքի անդամներին ու հարազատներին:

Մկրտիչ Մկրտչյանը (Մարշալը) Արցախյան առաջին պատերազմի երախտավորներից էր: Ծանր վիրավորվել է 1991 թ. ապրիլի 30-ին՝ Գետաշենի և Մարտունաշենի ինքնապաշտպանության ժամանակ: Ապաքինվելուց հետո՝ 1992 թ. ապրիլից սկսած, ՀՅԴ կամավորական ջոկատի, ապա՝ վաշտի կազմում մասնակցել է Շահումյանի և Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական մարտերին: 1992 թ. սեպտեմբերի 1-ից մինչև հրադադարը ՊԲ Շուշիի առանձին հրաձգային գումարտակի կազմում մասնակցել է Մարտակերտի, Ակնայի (Աղդամ), Կովսականի (Զանգելան), Ֆիզուլու և Քարվաճառի համար մղված մարտերին:

Մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնական արիության համար պարգևատրվել է ՀՀ «Արիության» և «Մարտական ծառայության», ԼՂՀ «Մարտական ծառայության» մեդալներով: