կարևոր
2244 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-11 16:56

Վրաստանի իշխող կուսակցության ղեկավար Իվանիշվիլին հայտարարել է քաղաքականությունից ընդիշտ հեռանալու մասին

Վրաստանի իշխող կուսակցության ղեկավար Իվանիշվիլին հայտարարել է քաղաքականությունից ընդիշտ հեռանալու մասին

Վրաստանի իշխող «Վրացական երազանք. ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է քաղաքականությունից ընդիշտ հեռանալու մասին:

Որոշման վերաբերյալ Իվանիշվիլին բաց նամակ է հրապարակել, որում գրում է, թե իր առաքելությունն ավարտված է: «Ես լքում եմ ինչպես կուսակցության նախագահի պաշտոնը, այնպես էլ կուսակցությունը եւ վերադառնում եմ իմ կյանքին, որն ունեի նախքան 2011 թվականը»,-ասված է նամակում:

Հիշեցնենք, որ միլիարդատեր Իվանիշվիլին «Վրացական երազանքը» հիմնել էր հենց 2011-ին: 2012-ի ընտրությունների արդյունքում՝ կուսակցությունը եկել է իշխանության ղեկին ու կառավարում է մինչ օրս: «Վրացական երազանք. ժողովրդավարական Վրաստանը» հաղթել է նաեւ 2020-ի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում, ինչից հետո, Վրաստանում բողոքի ակցիաներ էին սկսվել: Ընդդիմադիրները պնդում էին, որ ընտրությունները կեղծվել են: