կարևոր
487 դիտում, 3 ամիս առաջ --> 2021-01-11 16:25

Պուտինը նշել է Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի խնդիրները

Պուտինը նշել է Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի խնդիրները

Լեռնային Ղարաբաղում տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման հարցերով կզբաղվի Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարությամբ հատուկ եռակողմ աշխատանքային խումբը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հատուկ ուշադրության է արժանի տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրը, սահմանների բացումը։ Ենթադրվում է, որ այդ հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ»,-ասել Է Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը: