կարևոր
2132 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-11 16:01

Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում կայացած հանդիպման մեկնարկին միմյանց ձեռք չեն սեղմել․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Մոսկվայում այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնության կայացած եռակողմ հանդիպման մեկարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միմյանց ողջունեցին առանց ձեռքսեղման։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամեր առաջ ժամանել է Մոսկվա: Նախքան Մոսկվա մեկնելը՝ մի խումբ քաղաքացիներ վաղ առավոտյան, հավաքվել էին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում՝ արգելելու նրա այցը Մոսկվա, սակայն ակցիայի մասնակիցներին թույլ չի տրվել փակելու վարչապետի ճանապարհը:

Նշենք, որ այս պահին բողոքի ակցիա է ընթանում նաև Ռուսաստանում ՀՀ դեսպանության դիմաց: Ցուցարարները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: