կարևոր
2198 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-11 16:19

Գործողությունների հանդեպ իշխանության կողմից ոչ լուրջ վերաբերմունքը հանգեցրին իմ որոշմանը. Սոֆյա Հովսեփյան

Գործողությունների հանդեպ իշխանության կողմից ոչ լուրջ վերաբերմունքը հանգեցրին իմ որոշմանը. Սոֆյա Հովսեփյան

Խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու որոշումը պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը երկար մտածելուց հետո է կատարել, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է նա:

«Պատերազմի ելքից և ստորագրությունից հետո շատերի համար սպասելի էր իմ դուրս գալը: Բայց հասկանալով երկրի առաջ ծառացած խնդիրները՝ որոշեցի, որ պետք է դրանց ուղղակիորեն լծվեմ ու փորձեմ լուծումներ տալ: Բայց խնդիրները չափազանց շատ էին և այն գործողություններն ու գործունեությունը, որում չափազանց թերացումներ կային իշխանության կողմից, գործողությունների հանդեպ ոչ լուրջ վերաբերմունքը պատճառ հանդիսացան, որ դուրս գամ խմբակցությունից», - մեկնաբանել է Հովսեփյանը:

Նա միևնույն ժամանակ տեղեկացրել է, որ խմբակցությունից դուրս գալու որոշումը չի հասցրել որևէ մեկի հետ քննարկել. ցանկություն է հայտնել հարցը քննարկել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ, ով, սակայն, այդ պահին նպատակահարմար չի գտել. «Իսկ դրանից հետո, երբ ցանկություն հայտնեց, ես այլևս նպատակահարմար չգտա»:

Գործընկերների արձագանքները նա չցանկացավ գնահատել, միայն նշել է, որ որակումները իրեն հարիր չէին:

Ի պատասխան իրեն ուղղված մեղադրանքներին, թե վարչապետի քվեաթերթիկը օգտագործելով պատգամավոր է ընտրվել՝ Հովսեփյանն ասել է.

«Իմ գործընկերները, ովքեր նման գնահատականներ են տվել, լավ գիտեն՝ ով է Սոֆյա Հովսեփյանը և ինչ կարողություններ ունի, առհասարակ: Մինչև պատգամավոր դառնալը բոլորը մարզերում ճանաչում էին ինձ, գիտեին՝ որքան եմ նվիրված երկրին»: