01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի հարցով այս պահին եռակողմ բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։
Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի իրականացումը քննարկելու պատրաստակամության և տարածաշրջանում խնդիրների լուծմանն ուղղված հետագա քայլերի համար:
«Այսօր կարևոր կլիներ նախ և առաջ նախանշել կարգավորման առանցքային ուղղություններով հետագա քայլերը, որոնք նախանշված էին նախորդ տարվա նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ։ Նկատի ունեմ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության, սահմանագծային գծերի հստակեցման, հումանիտար խնդիրների լուծման, մշակութային ժառանգության օբյեկտների պահպանության հետ կապված հարցեր»,-ասել Է Պուտինը:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։