24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Երևան քաղաքի շտապ բուժօգնությունը 2020 թվականին իրականացրել է 322 հազար 167 կանչ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Շտապօգնություն ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«2020 թվականի այդ ցուցանիշը 59 հազար 726 կանչով ավելի է եղել, քան 2019 թվականին: Մանկական կանչերի թիվը 2020 թվականին բավականին պակասել էր, իրականացրել ենք 8071 կանչով պակաս, քան 2019 թվականին: Հիվանդանոց է տեղափոխվել 3 911 հիվանդով պակաս, քան 2019 թվականին»,- նշեց Ստեփանյանը:
Անդրադառնալով կանչերի բնույթին՝ նա ընդգծեց, որ առաջին տեղում շարունակում են մնալ սրտանոթային հիվանդությունների հետ կապված կանչերը, ինչպես նաև սուր շնչառական հիվանդություններն ու վնասվածքները: «Մենք անցյալ տարի 4 068 կանչով պակաս ենք սպասարկել վնասվածքներով հիվանդների, քան 2019 թվականին: Իսկ սուր շնչառական հիվանդություններով հիվանդները 13 հազար 735-ն էին»,- ասաց Ստեփանյանը։