կարևոր
1328 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-11 13:55

Անկարայում 4․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Անկարայում 4․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հունվարի 11-ին Անկարայի Քալեջիք շրջանում 4․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. տեղեկացնում է ermenihaber-ը:

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 22։53-ին։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 12 կմ խորության վրա։ Նյութական և մարդկային կորուստներ չկան։