կարևոր
1742 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-11 13:24

COVID-19-ի դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 90 միլիոնը

COVID-19-ի դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 90 միլիոնը

Աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 90 միլիոնը: Այս մասին հաղորդում է Ջոնս Հոպկինսի Ամերիկյան համալսարանը։

Համալսարանի տվյալներով՝ հունվարի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվել է 90 005 787 մարդ, առողջացել է ավելի քան 50  մլն. վարակակիր, մահացել է ավելի քան 1,93 մլն մարդ:

Աշխարհում COVID-19-ով վարակման դեպքերի ամենամեծ թիվը հայտնաբերվել է ԱՄՆ-ում ՝ ավելի քան 22,2 մլն դեպք: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի բռնկում Է հայտարարել: