Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
Ժամեր անց կմեկնարկի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը:
Հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն։
Հավելենք, որ այսօր վաղ առավոտյան ոստիկանական մեծ ուժերի կողմից փակվել էին օդանավակայան տանող ճանապարհները, որպեսզի Փածինյանի ավտոշարասյունը կարողանա անարգել անցնել բողոքի ակցիա կազմակերպած քաղաքացիներից և հասնել օդանավակայան: