կարևոր
1216 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-11 12:00

Ստեփանակերտում գիշերը կրակոցներ են հնչել. կան բերման ենթարկվածներ

Ստեփանակերտում գիշերը կրակոցներ են հնչել. կան բերման ենթարկվածներ

Հունվարի հունվարի 11-ին, ժամը 04։50-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի տարբեր մասերում կրակոցներ են հնչել, հայտնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից։

ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները «Զառուն բաղ» կոչվող տեղանքից վարչություն են բերման ենթարկել Ստեփանակերտ քաղաքի երկու բնակիչների, որոնք բացահայտորեն ցույց տալով իրենց արհամարհական վերաբերմունքը հասարակության, դրանում ընդունված բարոյական և իրավական նորմերի նկատմամբ, մայրաքաղաքի տարբեր մասերում ինքնաձիգից կրակոցներ են արձակել։
 

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։