Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։
Ռուս սակրավորները Ստեփանակերտի ծայրամասերի ականազերծման ընթացքում գործի են դրել «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիրը, որի կիրառումն ապահովում է անձնակազմի ամբողջական անվտանգությունը եւ թույլ է տալիս բարձրացնել տեղանքը պայթունավտանգ առարկաներից մաքրելու աշխատանքների կատարումը:
2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է գրեթե 479,2 հա տարածք, մոտ 182,8 կմ ճանապարհ, 710 բնակարանաշինություն, այդ թվում 22 սոցիալապես նշանակալի օբյեկտ, վնասազերծվել է 23 հազար պայթուցիկ առարկա:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները եւ չաշխատող զինամթերքը դուրս են բերվում եւ ոչնչացվում հատուկ սարքավորված զինափորձարանում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում ՝ ապահովելով անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները։