կարևոր
1948 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-11 11:30

Ռուս խաղաղապահների համար մոդուլային քաղաք է կառուցվել Բերդաշենում

Ռուս խաղաղապահների համար մոդուլային քաղաք է կառուցվել Բերդաշենում

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների համար հերթական մոդուլային քաղաքն է կառուցվել Բերդաշենում:

«Լեռնային Ղարաբաղում 60 ռուս խաղաղապահի բնակության համար կառուցված մոդուլային քաղաքի մասին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարի տեղակալ բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովին:

Ավելի վաղ ռուսաստանցի մասնագետները կարճ ժամկետում երկու մոդուլային քաղաք են կառուցել Ստեփանակերտում և Գետավան բնակավայրում:

Քաղաքում ներառված օբյեկտները հագեցած են անհրաժեշտ համակարգերով՝ էլեկտրականություն, ջեռուցում, լոգարան, ջրամատակարարում, ջրահեռացում, կահույքով՝ մահճակալ, զգեստապահարան, խոհանոցային պարագաներ, սեղաններ, աթոռներ, ցնցուղ, և կենցաղային տեխնիկայով՝ էլեկտրական վառարան, սառնարան, լվացքի մեքենա, միկրոալիքային վառարան, հեռուստացույց, օդորակիչ, կաթսա:

Նման բլոկմոդուլային քաղաքները նախատեսված են ինչպես ցածր ջերմաստիճանով, այնպես էլ բարձր ջերմաստիճանային պայմանների համար, ինչը թույլ է տալիս դրանք օգտագործել տարբեր կլիմայական գոտիներում: