Շաբաթ Իմ Քայլ-ից Սոֆյա Հովսեփյանի դուրս գալուց հետո իշխող թիմի ներկայացուցիչներն անցել են միմյանց հրապարակավ քննարկելու գործին: Ուշագրավ է Քաղաքացիական պայմանագրի հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանի գրառումը, ոորվ նա խմբակցությունը լքածներին համեմատեց Նիկոլի ուսապարկի հետ: «Եվ ուրեմն թույլ տվեք լինել մաքսիմալ անկեզծ ու ազնիվ և երևույթն այս կոչել իր իսկական անունով, այն է ՝ ԱՌՆԵՏԱՎԱԶՔ՝ ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ»,-մասնավորապես գրել է նա, ապա ակնարկել, որ Սոֆիա Հովսեփյանը Փաշինյանի շնորհիվ է մանդատ ստացել, եւ «իր հետ նույն ընտրատարածքում , նույն քվեաթերթիկի վրա գրված լիներ «Նիկոլի ուսապարկ», ինքը վստահաբար մեկ հորիզոնական ցածր տեղ կզբաղեցներ»:
Սեպտեմբերին մանդատը վայր դրած Արսեն Ջուլֆալակյանի գրառման տակ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը գրել է. «Ազնիվ կլիներ, եթե, քո պես մանդատից հրաժարվեին։ Իսկ այսպես... մարդիկ տեղը տեղին անվանում են իրենց արածը»։
Ի պատասխան՝ Սոֆյա Հովսեփյանը հարց է ուղղել Նազարյանին .«Տիկին Նազարյան ոչ մի գրառման չեմ արձագանքել , բայց ձեզ հարց եմ ուզում տալ: Չվիրավորվեցի՞ք, երբ ձեզ և մյուսներիս համեմատեցին Նիկոլի պայուսակի հետ: Կխնդրեմ ազնիվ պատասխանել, թե ինչպես եք զգում այդ դերում»:
ԱԺ փոխխոսնակը չի պաատսխանել հարցին: