կարևոր
1664 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-11 11:04

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 77 նոր դեպք. ԹԱՐՄԱՑՈւՄ 11.01.2021

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 77 նոր դեպք. ԹԱՐՄԱՑՈւՄ 11.01.2021

Հունվարի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 162 288 դեպք, որոնցից` 149 873-ն առողջացած, 2931-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8782 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 609 930 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1025 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 77 նոր դեպք: Ունենք 561 առողջացած և 2 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 700 է: