կարևոր
1300 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-11 09:12

Այսօր հունվարի 11-ն է․ օրվա պատմական նշանակությունը

Այսօր հունվարի 11-ն է․ օրվա պատմական նշանակությունը

Հունվարի 11, տարվա 11-րդ օրն է։

  • 1693՝ Սիցիլիայում տեղի ուժեղ երկրաշարժի արդյունքում մահացավ մոտ 60 հազար մարդ։
  • 1801՝ մահացել է Դոմենիկո Չիմարոզան, իտալացի երգահան, ավելի քան 80 օպերայի հեղինակ (ծն. 1749 թ.)։
  • 1879՝ Անգլիան պատերազմ հայտարարեց զուլուսներին, և սկսվեց անգլո-զուլուսական պատերազմը։
  • 1924՝ Երևանում հիմնադրվեց «Գիրք» հրատարակչական ընկերությունը՝ Մարտիրոս Սարյանի ղեկավարությամբ։
  • 1935՝ Ամելիա Էրհարթը ինքնաթիռով միայնակ հատեց Ատլանտյան օվկիանոսը. նա առաջին կին օդաչուն էր, ում հաջողվեց դա անել։
  • 1966՝ բացվեց Թբիլիսիի մետրոպոլիտենը, որը Հարավային Կովկասի առաջին մետրոն էր և 4-րդը ԽՍՀՄ-ում։ 1972՝ ծնվել է Անդրեյ Մալախովը, ռուս ճանաչված հաղորդավար և դերասան։
  • 1972՝ Արևելյան Պակիստանը վերանվանվեց Բանգլադեշ։
  • 1993՝ եթեր հեռարձակվեց WWE կազմակերպության WWE Raw պրոֆեսիոնալ ըմբշամարտի առաջին հեռուստաշոուն։
  • 2010՝ մահացել է Ֆադեյ Սարգսյանը, հայ ճանաչված գիտնական, ակադեմիկոս, քաղաքական գործիչ, եղել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (ծն. 1923 թ.)։