կարևոր
1511 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-10 22:08

Իսպանիայում փրկարարները ձյան մեջ արգելափակված ավելի քան1500 վարորդների են դուրս բերել

Իսպանիայում փրկարարները մաքրել են 500 ճանապարհ եւ դուրս են բերել 1,500 վարորդների, որոնք շաբաթ օրը  տեղացած ռեկորդային ձյան պատճառով հայտնվել էին արգելափակման մեջ: Այս մասին հաղորդում Է Associated Press գործակալությունը:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը  Մադրիդում մոտ 50 սմ ձյուն է տեղացել, որը Իսպանիայի տարբեր շրջաններում կաթվածահար է արել երթեւեկությունը: Վատ եղանակի պատճառով զոհվել է 4 մարդ։