կարևոր
2755 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-10 15:24

Մոսկովյան հանդիպման կրեմլյան օրակարգն այլ է

Մոսկովյան հանդիպման կրեմլյան օրակարգն այլ է

Պաշտոնական Մոսկվան հայտնում է հունվարի 11-ի եռակողմ հանդիպման այլ օրակարգի մասին։

Համաձայն պաշտոնական հաղորդագրության, ՙնախատեսվում է դիտարկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թ. Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման ընթացքը եւ քննարկել տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ռազմական գործողություններից տուժած տարածքների բնակիչներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաեւ առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերը ապաշրջափակելու եւ զարգացնելու հարցերին՚: Պուտինը հանդիելու է նաեւ Ադրբեջանի նախագահի եւ Նիկոլ Փաշինյանի հետ։