Գերմանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 40 հազարը: Այս մասին հայտնում է Գերմանիայի առողջապահության նախարարությունը:
Անցած 24 ժամվա ընթացքում բժիշկները գրանցել են COVID-19 հիվանդության 16 946 նոր դեպք եւ 465 մահվան ելքեր:
Ընդհանուր առմամբ Գերմանիայում կորոնավիրուսով վարակվել է 1 908 527 մարդ, մահացել է 40 343 վարակակիր, ապաքինվել է ավելի քան 1,5 մլն մարդ;