կարևոր
1746 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-10 11:36

«Բարսելոնա»-ն արտագնա խաղում հաղթեց «Գրանադա»-ին

«Բարսելոնա»-ն արտագնա խաղում հաղթեց «Գրանադա»-ին

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 18-րդ տուրում «Բարսելոնա»-ն արտագնա խաղում մրցեց «Գրանադա»-ի հետ:

Առաջին կեսում «կապտանռնագույնները» երեք անգամ գրավեցին մրցակցի դարպասը: «Բարսելոնա»-ի կազմում աչքի ընկան Գրիզմանը և Մեսին, ով դուբլ ձևակերպեց: Երկրորդ կեսում Գրիզմանը ևս մեկ անգամ գրավեց «Գրանադա»-ի դարպասը: «Գրանադա»-«Բարսելոնա»` 0:4:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնա»-ն Լա լիգայի մրցաշարային աղյուսակում երրորդն է: «Գրանադա»-ն 7-րդն է: Մրցաշարային աղյուսակի առաջատարը Մադրիդի «Ատլետիկո»-ն է: