Հունվարի 10, տարվա 10-րդ օրն է։
Տարվա ավարտին մնում է 355 (նահանջ տարիներին՝ 356) օր։
- մ.թ.ա. 49 - Հուլիոս Կեսարը անցավ Ռուբիկոն գետը: «Ռուբիկոնն անցնել» արտահայտությունը դարձել է թևավոր խոսք։
- 1863 - Լոնդոնում գործարկվեց աշխարհում առաջին մետրոն։
- 1916 - Սկսվեց Էրզրումի ճակատամարտը, որի ժամանակ գեներալ Նիկոլայ Յուդենիչի զորքը ոչնչացրեց թուրքական 3-րդ բանակը:
- 1920 - Սկսեց գործել Ազգերի լիգան, որի պատմության մեջ առաջին նիստում վավերացվեց Առաջին համաշխարհային պատերազմի վերջն ազդարարող Վերսալյան պայմանագիրը:
- 1967 - Երևանում գործարկվեց Խորհրդային Միությունում ամենախոշոր՝ 6 միլիարդ էլեկտրոն-վոլտանոց արագացուցիչը՝ Արուսը:
- 2001 - Wikipedia-ի առաջին թողարկումը (որպես «Նուպեդիայի» մաս): 5 օր անց Wikipedia-ն ինքնուրույն կայք է դառնում: