Այսօր՝ հունվարի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ոնեցել Արարատի մարզում:
Ժամը 17:30-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում Ուրցաձոր գյուղի բնակիչ, 32-ամյա Արամ Գասպարյանը՝ իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով, Վայոց ձորի մարզից դեպի Արարատի մարզ ընթանալիս, Լանջանիստ գյուղի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի «Լանջանիստի ոլորաններում», դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 100 մետր գլորվելով, հայտնվել դաշտում:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Գասպարյանն ու ուղևոր, նրա համագյուղացի, 27-ամյա Սարգիս Նազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու հիվանդանոց:
Փաստի առթիվ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: