30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Ռուսաստանի հայերի միությունում քննարկվել է Ռուսաստանի Դաշնություն Նիկոլ Փաշինյանի անցանկալի այցի կապակցությամբ ստեղծված իրավիճակը:
Հնարավոր զարգացումները քննարկելուց հետո որոշվել է հայրենակիցներին հորդորել մայրաքաղաքում կարգուկանոն խախտող քայլեր չձեռնարկել:
Նրանք, ովքեր ցանկանում են արտահայտել իրենց վերաբերմունքը երկուշաբթի օրը նախատեսված Փաշինյանի այցի և որևէ փաստաթղթի ստորագրմանը, կարող են իրենց բողոքը հայտնել ստորագրելով հանրագիրը, որը կփոխանցվի Փաշինյանին:
Ռուսաստանի հայերի միությունը բոլոր ցանկացողներին հունվարի 11-ին, ժամը 12-ից 14-ը հրավիրում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մոտ՝ ստորագրելու Փաշինյանին ուղղված բողոքի հանրագիր, հայտնում են Ռուսաստանի հայերի միության մամլո ծառայությունից:
Լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են բողոքի կազմակերպիչների հետ կապնվել +7(925)304-59-71 հեռախոսահամարով: