13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Հունվարի 9-ին, ժամը 16։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ռուստամյան փողոցի տներից մեկում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։55-ին, մարվել՝ 17։24-ին։
Այրվել են Ռուստամյան փողոցի տներից մեկի տանիքի փայտյա կառուցատարրերը (60 քմ) և մյուս տան տանիքի փայտյա եզրագիծը (11 գմ)։