կարևոր
694 դիտում, 4 ամիս առաջ --> 2021-01-09 20:23

«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները հանդիպում են նախատեսել նաև ԶՈւ ԳՇ պետի հետ․ Վազգեն Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների»՝ ԱԳ նախարարի հետ շուրջ մեկուկես ժամ տևած հանդիպումից հետո Վազգեն Մանուկյանը լրագրողներին հայտնեց, որ հանդիպման ընթացքում նախարարին ներկայացրել են իրենց մտահոգությունները, լսել որոշ բացատրություններ այդ մտահոգությունների վերաբերյալ:

Հանդիպման մասին Մանուկյանն ավելի մանրամասներ չներկայացրեց: Նա հայտնեց, որ հանդիպում է նախատեսված նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ, որից հետո արդյունքները կամփոփեն և հանդես կգան հայտարարությամբ: