Պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հայտարարել է, որ դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից եւ գործելու է անկախ: Նոյեմբերի 10-ին կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո Հովսեփյանը 5-րդ պատգամավորն է, որը լքում է իշխող խմբակցությունը:
Ավելի վաղ նման որոշում էին կայացրել Վարդան Աթաբեկյանը, Գոռ Գեւորգյանը, Թագուհի Թովմասյանը եւ Աննա Գրիգորյանը, որը նոր է ստանձնել մանդատը՝ որպես անկախ պատգամավոր:
Իշխող կուսակցության ներկայացուցիչների շրջանում, սակայն, ամենամեծ դժգոհությունն առաջացրել է Սոֆյա Հովսեփյանի կայացրած որոշումը: Պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Արփինե Դավոյանը, Քաղաքացիական պայմանագիր կուսացության հասարակայնության հետ կապերի համակարգողը Հովսեփյանին հիշեցրել են եւ, ըստ էության, իրենք էլ խոստովանել, որ եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, նրանք չէին ստանա որեւէ քվե:
Ռուբեն Ռուբինյանն էլ խմբակցությունը լքած պատգամավորներին հորդորել է հաշվետու լինել ընտրողների առաջ եւ պարզաբանել, թե ում մանդատով են շարունակում լինել պատգամավոր:
Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Իմ քայլը խմբակցության մոտ 17 պատգամավոր պատրաստ է առաջիկայում անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին:
Մանրամասները՝ Հայկ Սահակյանի տեսանյութում։