կարևոր
1739 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-09 18:46

«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներն ամփոփում են ՀՀ ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպումը․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների՝ ԱԳ նախարարի հետ շուրջ մեկուկես ժամ տևած հանդիպումից հետո Վազգեն Մանուկյանը լրագրողներին հայտնեց, որ հանդիպման ընթացքում նախարարին ներկայացրել են իրենց մտահոգությունները, լսել որոշ բացատրություններ այդ մտահոգությունների վերաբերյալ:

Հանդիպման մասին Մանուկյանն ավելի մանրամասներ չներկայացրեց: Նա հայտնեց, որ հանդիպում է նախատեսված նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ, որից հետո արդյունքները կամփոփեն և հանդես կգան հայտարարությամբ: