կարևոր
1441 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-09 17:44

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը մոտեցնում է 90 միլիոնի, մահացածներինը՝ 2 միլիոնի. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը մոտեցնում է 90 միլիոնի, մահացածներինը՝ 2 միլիոնի. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 89 միլիոն 471 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 1 միլիոն 924 հազարից: Ապաքինվել է ավելի քան 64 միլիոն 123 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 22 մլն 461 հազար 696 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 378 հազար 204 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 10 մլն 433 հազար 549-ի, մահերինը՝ 150 հազար 850-ի:

Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 8 հազար 015 հազար 920 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 201 հազար 542 մարդ:

Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանն առանձնանում է վարակի 3 մլն 379 հազար 103 դեպքով: Այստեղ վերջին մեկ օրում 23 հազար 309 նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 61 հազար 381 մարդ:

Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում Միացյալ Թագավորությունն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 2 մլն 957 հազար 472, մահերինը՝ 79 հազար 833:

Տասնյակում են նաև Ֆրանսիան, Թուրքիան, Իտալիան, Իսպանիան, Գերմանիան:

Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 1 մլն 280 հազար 438 վարակվածության ընդհանուր, 56 հազար 100 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 238 հազար 086-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 2 հազար 750 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 82-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 87 հազար 364 է, որից ապաքինվել է 82 հազար 138-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 218-ը: