կարևոր
1040 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-09 16:34

Մխիթարյանը մոտ է իտալական «Ռոմա»-ի հետ պայմանագրի երկարաձգմանը

Մխիթարյանը մոտ է իտալական «Ռոմա»-ի հետ պայմանագրի երկարաձգմանը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մոտ է իտալական «Ռոմա»-ի հետ պայմանագրի երկարաձգմանը: Այս մասին  Թվիթերի իր միկրոբլոգում գրել է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Հայազգի կիսապաշտպանը կերկարաձգի պայմանագիր մեկ տարով` այսինքն, մինչև 2022 թվականը: Մրցաշրջանի ավարտին Մխիթարյանը չի ստանա ազատ գործակալի կարգավիճակ:

Մխիթարյանի ներկայիս պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Ավելի վաղ` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմա»-ի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Իսկ դեկտեմբերի 25-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2020 թվականի քվեարկության արդյունքները: Հավաքելով 133 միավոր` Հայաստանի 2020 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով արժանանում է այս կոչմանը 10-րդ անգամ: