11722 դիտում, 2021.01.09 15:08

Համաձայնություն է ձեռք բերվել Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն գյուղը 5 օրվա ընթացքում հանձնել Ադրբեջանին․ Mediaport

Համաձայնություն է ձեռք բերվել Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն գյուղը 5 օրվա ընթացքում հանձնել Ադրբեջանին․ Mediaport

Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենների երեկվա գաղտնի հանդիպումից նոր մանրամաներ են ի հայտ գալիս: Այս մասին գրում է Mediaport տելեգրամյան ալիքը։

Mediaport-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները օրերս գաղտնի հանդիպել են Նախիջևանում:  

Տելեգրամյան տարբեր ալիքներ, հղում անելով իրենց աղբյուրներին, հաղորդում են  նախապատրաստվող հերթական դավադրության մասին․ մասնավորապես, CNN Turk-ի նախիջևանյան աղբյուրները հաղորդում են, որ Նախիջևանի և Հայաստանի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարների գաղտնի հանդիպում, որի ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել  Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն (Քյարքի) գյուղը 5 օրվա ընթացքում հանձնել Ադրբեջանին։ 

@Wargonzo-ի աղբյուրները ևս հաղորդում են, որ երեկ Երասխի մոտակայքում նկատել են դեպի Երևան շարժվող ՀՀ ԱԱԾ պետի ավտոշարասյունը։ @KarabakhskieArmyane  տելեգրամ ալիքը ևս , հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե երեկ գերգաղտնի պայմաններում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպում․ թե ինչ է քննարկվել հանդիպման ժամանակ, աղբյուրները չեն հայտնում։