կարևոր
1886 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-09 12:27

Խորհրդարանական մեծամասնություն կազմող կուսակցության ներկայացուցիչները կախվա՞ծ են Նիկոլ Փաշինյանից

Խորհրդարանական մեծամասնություն կազմող կուսակցության ներկայացուցիչները կախվա՞ծ են Նիկոլ Փաշինյանից

Տխուր պատկեր ա, երբ խորհրդարանական մեծամասնություն կազմող կուսակցության ներկայացուցիչները խոստովանում են, որ առանց իրենց առաջնորդի զրո են, որպես քաղաքական միավոր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է անդրբեջանագետ Անժելա Էլիբեկովան։

«Տխուր ա, քանի որ դա ոչ միայն նախնադարյան արխայիկ կռապաշտություն ա ու անձի անառողջ պաշտամունք, այլ նաև որովհետև ժողովրդավարական փոփոխություններ ակնկալող իմ շատ ծանոթներ գնացել և պարլամենտական ընտրություններին քվեարկել են այդ կուսակցության օգտին, փաստացի ընտրելով նոր Կոմկուս»,-գրել է Էլիբեկովան։

Հիշեցնենք, որ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հայտարարել է, որ դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից եւ գործելու է  անկախ:

Նոյեմբերի 10-ին կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո Հովսեփյանը 5-րդ պատգամավորն է, որը լքում է իշխող խմբակցությունը: Ավելի վաղ նման որոշում էին կայացրել Վարդան Աթաբեկյանը, Գոռ Գեւորգյանը, Թագուհի Թովմասյանը եւ Աննա Գրիգորյանը, որը նոր է ստանձնել մանդատը՝ որպես անկախ պատգամավոր: Իշխող կուսակցության ներկայացուցիչների շրջանում, սակայն, ամենամեծ դժգոհությունն առաջացրել է Սոֆյա Հովսեփյանի կայացրած որոշումը: Պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Արփինե Դավոյանը, Քաղաքացիական պայմանագիր կուսացության հասարակայնության հետ կապերի համակարգողը Հովսեփյանին հիշեցրել են եւ, ըստ էության, իրենք էլ խոստովանել, որ եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, նրանք չէին ստանա որեւէ քվե:

Ռուբեն Ռուբինյանն էլ խմբակցությունը լքած պատգամավորներին հորդորել է հաշվետու լինել ընտրողների առաջ եւ պարզաբանել, թե ում  մանդատով են շարունակում լինել պատգամավոր:

Թեմայի վերաբերյալ իր տեսակետն է հայտնել նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը․

««Դավաճանի քայլը» խմբակցության կաՌկաՌուն ներկայացուցիչ Ռ.Ռ.-ն պարզաբանում է պահանջում խմբակցությունից դուրս եկած (առայժմ) 5 պատգամավորներից՝ առ այն, թե ում են նրանք այսուհետ ներկայացնելու։

Ա՛յ Ռ.Ռ., բա ձեր խմբակցությունում մնացած դեպուտատնե՞րդ ում եք ներկայացնում ու ինչ մանդատով, մի հատ դա՛ պարզաբանի, այ երկարաշունչ ոչնչությու՛ն։ Քեզ մեկնումեկը Շուշի հանձնելու մանդատ տվել է՞ր, որ հանձնեցիք։ Դու առհասարակ «մանդատ» բառը իրավունք ունե՞ս գործածել, ա՛յ թշնամու սպասարկու։

Սրանց նագլիությունը չի թողնում, որ գոնե մի փոքր հանդարտեցնես ցասումդ»։

Հիշեցնենք, որ  ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Իմ քայլը խմբակցության մոտ 17 պատգամավոր պատրաստ է առաջիկայում  անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին: