16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Կապիտոլիումի վրա հարձակումից հետո Միացյալ Նահանգների դեմոկրատները պատրաստել ու շրջանառության մեջ են դրել գործող նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնանկ անելու նախագիծ:
Նրանք կարծում են, որ Թրամփն է քաջալերել իր կողմակիցներին խռովություն կազմակերպել Կոնգրեսի շենքում, որի ժամանակ էլ 5 մարդ է զոհվել:
Նախագծի տեքստում նշված է, որ գործող նախագահը վտանգել է ԱՄՆ-ի անվտանգությունը, սպառնացել է կառավարման ժողովրդավարական համակարգի ամբողջականությանն ու խոչընդոտել իշխանության խաղաղ փոխանցմանը:
Հիշեցնենք, որ դեմոկրատները փորձել էին պաշտոնանկ անել Թրամփին նաեւ 2019թ. դեկտեմբերին: