կարևոր
1286 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-09 11:16

Twitter-ը կկանխի Թրամփի` իր էջի արգելափակումը շրջանցելու բոլոր փորձերը

Twitter-ը կկանխի Թրամփի` իր էջի արգելափակումը շրջանցելու բոլոր փորձերը

Twitter-ը ԱՄՆ նախագահ Թրամփին հեռացրել է իր հարթակից: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Twitter-ի հայտարարությունը:

«@RealDonaldTrump օգտահաշվի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո մենք ընդմիշտ դադարեցրել ենք օգտահաշվի աշխատանքը՝ բռնության հետագա հրահրման վտանգի պատճառով»,-ասված է Twitter-ի հաղորդագրության մեջ:

Twitter-ը կկանխի նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իր էջի արգելափակումը շրջանցելու բոլոր փորձերը։

«Եթե ակնհայտ է, որ արգելափակումը շրջանցելու համար մեկ այլ հաշիվ է օգտագործվում է, այն նույնպես կարգելափակվի»,- ասվում է Twitter-ի հայտարարության մեջ, որից հատված է մեջբերում հեռուստաալիքը:

Ընդ որում, սոցիալական ցանցի քաղաքականությունն արգելում է նաեւ երրորդ կողմերին թվիթերյան էջ վարել Թրամփի ցուցումներով։