կարևոր
1856 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-09 09:44

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ առայսօր Արցախ է վերադարձել ավելի քան 48 000 փախստական. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ առայսօր Արցախ է վերադարձել ավելի քան 48 000 փախստական. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ վերադարձող արցախցիների հերթական ավտոբուսներն են ուղեկցել: Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Երեւանից Ստեփանակերտ ավտոբուսներով մեկ օրում ուղևորվել է 225 մարդ: Ավտոբուսների շարժումն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի եւ ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ:

Ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրավիճակի շուրջօրյա դիտարկում և վերահսկողություն հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ քսանչորս դիտակետերում:

Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայրեր են վերադարձել շուրջ 48 հազար 59 տարհանվածներ։