Հունվարի 9-ը տարվա 9-րդ օրն է։
Տարվա ավարտին մնում է 356 օր։
1905 թվականի հունիսի 9-ը պատմության մեջ հայտնի է որպես Արյունոտ կիրակի. այդ օրը դաժանորեն ճնշվեց ռուսական առաջին հեղափոխության մաս կազմող Պուտիլովյան գործարանի բանվորների կազմակերպած խաղաղ ցույցը:
- 1788 թ․- Կոնեկտիկուտը դարձավ ԱՄՆ-ի 5-րդ նահանգը։
- 1792 թ․ - Յասսինյան հաշտության պայմանագրով ավարտվեց 1787-1792 թվականների ռուս-թուրքական պատերազմը։
- 1924 թ․ - ծնվել է հայ կինոռեժիսոր, ՀՊՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովը։
- 1945 թ․ - ծնվել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ՀՀ առաջին նախագահ։
- 1996 թ․ - ռուս-չեչենական առաջին պատերազմի ժամանակ չեչեն գրոհայինները Դաղստանի Կիզլյար քաղաքում գերի վերցրեցին մոտ 3700 բնակչի։
- 2005 թ․ - մահացել է Սերգեյ Աղաջանյանը՝ հայ նշանավոր երգահան, ջութակահար, պրոֆեսոր։
- 2007 թ․ - Էփլ ընկերության տնօրեն Սթիվ Ջոբսը առաջին անգամ հանրությանը ներկայացրեց iPhone-ը։