կարևոր
2429 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-08 23:31

Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը քննարկել է հունվարի 11-ին նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպման և հնարավոր պայմանագրերի վավերացման հարցը

Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը քննարկել է հունվարի 11-ին նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպման և հնարավոր պայմանագրերի վավերացման հարցը

Հունվարի 8-ին տեղի է ունեցել Հայրենիքի փրկության շարժման խորհրդի հերթական նիստը, որը վարել է Վազգեն Մանուկյանը։

Ինչպես տեղեկացնում է Շարժման ֆեյսբուքյան էջը, քննարկման առանցքում եղել է հունվարի 11-ին նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպման և հնարավոր պայմանագրերի վավերացման հարցը, որը լուրջ անհանգստություն է առաջացրել մեր հասարակության շրջանում։

Քննարկվել և վերլուծվել է Շարժման մինչ օրս իրականացրած գործունեությունը։

Հստակեցվել են առաջիկա անելիքներն ու գործողությունների պլանը։