Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 20:51-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենում երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է։
Ավելի վաղ Երևանի մետրոպոլիտենը տեղեկացրել էր, որ հունվարի 8-ին ՝ ժամը 19:35-ին, Երևանի մետրոպոլիտենում գրանցվել է տեխնիկական խափանում, որից հետո ժամը 19:45-ից մետրոպոլիտենն աշխատում է մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ՝ «Գարեգին Նժդեհ»-«Սասունցի Դավիթ» ուղեհատվածում։