կարևոր
829 դիտում, 9 ամիս առաջ - 2021-01-08 21:19

Երևանի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Երևանի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Հունվարի 8-ին, ժամը 20։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 24 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և մեկ ավտոսանդուղք։

Պարզվել է, որ շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։35-ին, մարվել` 20։47-ին: Այրվել են կենցաղային իրեր։