2126 դիտում, 2021.01.08 20:29

ՀՀ արժանապատիվ քաղաքացին չի լիազորում Փաշինյանին իր անունից բանակցել

ՀՀ արժանապատիվ քաղաքացին չի լիազորում Փաշինյանին իր անունից բանակցել

Համացանցում ֆեյսբուքյան օգտատերերը հանդես են գալիս նախաձեռնությամբ` մինչև հունվարի 11-ը բոլոր հարթակներում հայտարարել, որ չեն լիազորում Փաշինյանին իրենց անունից բանակցել:

Ես՝ ՀՀ արժանապատիվ քաղաքացի __Անուն, ազգանուն__________ հայտարարում եմ, որ.

1. Չեմ լիազորում Նիկոլ Փաշինյանին հանդես գալ իմ անունից, բանակցել կամ ստորագրել որևէ փաստաթուղթ։

2. Նիկոլ Փաշինյանը չի արտահայտում Հայ Ազգի կամքը, գտնվում և գործում է ՀՀ օրենքներից դուրս։

3. Նրա կողմից ստորագրած որևէ միջազգային փաստաթուղթ չի կարող ունենալ իրավազորություն և ենթակա չէ կիրառման ՀՀ ինքնիշխան տարածքում՝ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:Ստորագրողն էլ Հայաստան մուտք չունի։

ՀՀ արժանապատիվ քաղաքացի՝

Անուն, ազգանուն