կարևոր
1547 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-08 20:22

Մեղրիի կամ այլ միջանցքի մասին խոսք չկա հայտարարությունում․ Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հերթական գրառմամբ պնդել է, որ նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ չկա ոչ «Մեղրի», ոչ էլ Հայաստանի որեւէ տարածքի առնչությամբ «միջանցք» արտահայտություն:

Այդ դեպքում ի՞նչ եղանակով է ապահովվելու Նախիջեւանի ու Ադրբեջանի կապը Հայաստանի տարածքով՝ հաշվի առնելով, որ եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ կողմերի համաձայնեցմամբ՝ Նախիջեւանի ինքնավար մարզն ու Ադրբեջանի արեւմտյան շրջանները կապելու նպատակով տրանսպորտային հաղորդակցության նոր ուղիներ կկառուցվեն:

Մինչ այս, Ադրբեջանի նախագահը շարունակում է հայատյաց հայտարարություններ անել: Ալիեւի ագրեսիվ վերջին ելույթին անդրադարձել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը:

Թեմային անդրադառնում է՝ Հայկ Սահակյանը: