Հինգերորդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ստուգվել է դիրքերի կահավորվածությունն ու զինծառայողների պատրաստվածությունը, հենակետերի ավագների մարտական փաստաթղթերի առկայությունը։ Տրվել են համապատասխան հրահանգներ ծառայության կազմակերպման և մարտական հերթապահության կրման անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։